12/11/2019 19:37
Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Սանդուի կառավարությանը
Մոլդովայի խորհրդարանը 52 պատգամավորի ձայնով անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանին:
Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը նախկինում նախաձեռնել էր Սանդուի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկություն: Նախարարական կաբինետի հրաժարականի համար անհրաժեշտ էր 101 հնարավոր ձայներից առնվազն 51-ը:
«63 կողմ ձայներով հաստատվել է կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը», - ասել է Գրեչանին: