12/11/2019 13:43
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։
Պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն ասաց, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ։
«Ձեզ հայտնում ենք բացարկ և խնդրում ենք հայտնել ինքնաբացարկ», - ասաց Խուդոյանը։