12/11/2019 13:54
Հոնգկոնգում բողոքի ցույցերը կրկին հանգեցրել են տրանսպորտային կաթվածի
Երեքշաբթի հակակառավարական ցուցարարները կրկին խափանել են երթևեկությունը Հոնգկոնգում, փակ են մետրոյի ամենածանրաբեռնված կայաններից մի քանիսը, մարդիկ աշխատանքի են գնում ոտքով:
Համաձայն մետրոյի օպերատորի կայքում հրապարակված հաղորդագրության, իրավիճակի սրման պատճառով Prince «Արքայազն Էդվարդի» և «Մոնկոկի» կայանները փակ են, գնացքները կանգ չեն առնի այդ կայարաններում:
Բացի այդ, օպերատորը նախազգուշացրել է, որ անվտանգության նկատառումներով ցանկացած պահի այլ կայարանները կարող են փակվել: