13/11/2019 15:09
ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը
Ռուսաստանի Արմավիր քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գրանցվել է բարբարոսական գործողություն:
Ինչպես հայտնում է infoteka24.ru-ն՝ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:
«Красная Весна»-ի թղթակցին Ալեքսեյ Վինոգրադովը հայտարարել է, որ ինքը դիմել է այս քայլին, քանի որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը:
Ավելի վաղ պատգամավոր Վինոգրադովը բազմիցս հայտարարել էր, որ ապամոնտաժելու վերաբերյալ խոստումները չկատարելու դեպքում ինքն ինքնուրույն կլուծի այդ հարցը: