13/11/2019 12:25
«Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա»-ն չեն հերքում, որ Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել
Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպությունը զերծ են մնում պատասխանել՝ արդյոք Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել։
Aysor.am-ը երեկ կապ հաստատեց «Կեչառիս» հյուրանոցի պատասխանատուի հետ, վերջինս ասաց, թե այդ հարցին կպատասխանի մի-փոքր ուշ։ Ավելի ուշ զանգահարեցինք, ասաց, թե այս պահին հարմար չէ։
Այսօր ևս Aysor.am-ի զանգերն անպատասխան մնացին։ Հյուրանոցի ադմինիստրացիայից փոխանցեցին, թե իրենք իրավասու չեն պատասխանել հարցին, իսկ պատասխանատուներն աշխատանքի չեն եկել։
«Փինկ Արմենիա»-ից էլ Aysor.am-ին ասացին, թե այս պահին նպատակահարմար չեն գտնում հարցին պատասխանել։
«Կազմակերպությունը ընդհանուր տեղեկություններ կհրապարակի, մեր կայքում կարող եք հետևել։ Մոտ օրերս ամբողջ տեղեկությունը կհրապարակենք, այս պահին նպատակահարմար չենք գտնում պատասխանել։ Շնորհակալություն», - ասացին կազմակերպությունից:
Ավելի վաղ Politik.am-ը գրել էր, որ 2019-ի նոյեմբերի 9-ից 10-ը Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում տեղի է ունեցել ԼԳԲՏ ֆորում: «Ծիածան» խորագրով ֆորումը կազմակերպել է «Փինկ Արմենիա» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է միասեռականների խնդիրներով:
Politik.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ «այդ երկու օրերին գրեթե ողջ հյուրանոցը զբաղեցրել են տրանսվեստինտներ՝ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանից ընդունելություն արժանացած հանրահայտ Կարաբինայի գլխավորությամբ: Տրանսվեստիտները ողջ օրը աղմկել են ու զանազան միջոցառումներ իրականցրել, իսկ սրահի մուտքը, որտեղ նրանք սովորաբար հավաքվել են, հսկվել»: