13/11/2019 17:13
Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020թ.-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, այս մասին վարչապետն ասաց ԱԺ հետ հարցուպատասխանի ժամանակ:
«Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն և ՌԴ նախագահը 2020 թվականի երկրորդ կեսին կամ 2021թ.-ի առաջին կեսին պաշտոնական այց կկատարի ՀՀ», - ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով իր ու ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հարաբերություններին՝ Փաշինյանն ասաց.
«2018 թվականի արդյունքներով՝ իմ ու ՌԴ նախագահի հանդիպումները, խոսակցություններն աննախադեպ դինամիկա ունեին: Ժամանակի ընթացքում հարցերրը ստանում են պատասխաններ, ընդ որում, այդ պատասխանները նաև որոշակի ընկալելու, կշռելու, դրանց խորությունն ու անկեղծությունը երկուստեք հասկանալու խնդիր կա: Ես դեռ նախորդ տարի ամառը ասել եմ, որ մեր մոտ պրոցես է գնում, որպեսզի մեր հարաբերություններում նոր մակարդակ ու որակ արձանագրվի, կարող եմ ասել, որ հիմա դա արձանագրվել է ու դա տեղի է ունեում: Հիմա ավելի վստահ կարող եմ ասել այդ մասին», - ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 12:15
Այսօր, 10:17