13/11/2019 13:20
ԱՄՆ-ն Բոլիվիայից հետ է կանչում պետական աշխատողներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ քաղաքական անկայունության պատճառով Վաշինգտոնը հետ է կանչում Բոլիվիայում գտնվող պետական իր ծառայողներին, որոնց աշխատանքը կապված չէ արտակարգ իրավիճակների և նրանց ընտանիքի անդամների հետ:
«2019 թվականի նոյեմբերի 12-ին Պետդեպարտամենտը ամերիկացի պետծառայողների ընտանիքի անդամներին կարգադրել է լքել Բոլիվիան», - հայտնում է ТАСС-ը:
Բացի այդ, Պետդեպարտամենտը խորհուրդ չի տալիս ամերիկացիներին այցելել Բոլիվիա: