13/11/2019 19:12
Հոնկոնգում հատուկ ջոկատ կստեղծեն խռովությունները ճնշելու և կարևոր օբյեկտները պաշտպանելու համար
Հոնկոնգում 80 մարդուց բաղկացած հատուկ ջոկատ կձևավորվի: Երկրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները, հայտնում է «South China Morning Post»-ը:
Սպասվում է, որ զինյալներ կներգրավվեն նաև Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերի Լամի նստավայրը պաշտպանելու համար:
Հատուկ ջոկատում կամավորական հիմքով կընդունվեն ուժայիններ, որոնք ապստամբությունները և բանտերում խռովությունները ճնշելու պատրաստվածություն են անցել:
Երկուշաբթիից Հոնկոնգում անկարգությունների նոր ալիք է սկսվել: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ են կիրառել, այդ թվում՝ մի շարք համալսարանների տարածքում:
Ցուցարարների հիմնական մասն ուսանողներ են: