13/11/2019 14:07
2020-ի բյուջեի նախագիծն ամենևին հեղափոխական բյուջե չէ. ԲՀԿ-ն դեմ քվեարկի. Միքայել Մելքումյան
2020 թվականի ներկայացրած պետբյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Ամենևին հեղափոխական բյուջե չէ և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այն ցուցանիշնեը, որ դրված են, դրանցով չենք կարող հասնել նպատակներին, որոնք հեղափոխության ընթացում բոլորիս մոտ առաջացել էին», - ասաց Մեքումյանը՝ նշելով.
«Տնտեսական հեղափոխությունը չի կարող իրողություն դառնալ»:
Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին, քանի որ այն չի սպասարկում պետության և ժողովրդի շահը: