13/11/2019 18:49
Գերագույն Ռադայի շենքի մոտ դագաղով խոզ են բերել (Տեսանյութ)
Կիևում գյուղատնտեսները, որոնք դեմ են հողի վաճառքի մորատորիումը վերացնելուն, սատկած խոզ են բերել Գերագույն Ռադայի շենքի մոտ, հայտնում է «112-Украина» ալիքը:
Ակտիվիստների խոսքով՝ նրանք նախատեսում են դագաղով կենդանուն թաղել կենտրոնում գտնվող Սահմանադրության հրապարակում:
Գյուղատնտեսները բացատրել են, որ եթե մորատորիումը վերացվի, նրանք պետք է մորթեն իրենց անասուններին, որպեսզի գումար հավաքեն և մրցակցեն գյուղատնտեսական խոշոր ձեռնարկությունների հետ: