13/11/2019 16:00
Թուրքիան լայնածավալ գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ
Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ-արևելքում, ասվում է հանրապետության ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Գործողությունն իրականացվում է Վանի, Հաքյարիի և Շըռնաքի նահանգներում: Դրա նպատակն է ձմռան ընթացքում ՔԱԿ-ի նախապատրաստման կանխումը, երբ կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ և ստեղծում ենթակառուցվածք Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի և տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ:
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ-արևելյան շրջաններին անկախության տրամադրման համար:
2015 թվականի հուլիսին հակամարտության սրվելուց հետո սպանվել են մի քանի հազար թուրք զինծառայողներ և հարյուրավոր զինյալներ:
Թուքիայում ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական անջատական կազմակերպություն: