13/11/2019 12:16
Բոլիվիայում անկարգությունների ժամանակ զոհվել է յոթ մարդ
Բոլիվիայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում յոթ մարդ է մահացել, փոխանցում է El Deber պարբերականը:
Երկու մարդ մահացել է Լա Պասում, երկուսը՝ Սանտա Կրուսում և երեքը՝ Քոչաբամբեում:
Նախկինում հայտնի էր երկու զոհի մասին: Տեղի փրկարարների ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հիվանդանոցներում կա բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված 12 մարդ: Ըստ ոստիկանության տվյալների՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 169 մարդ:
Բոլիվիայի ամբողջ ղեկավարության հրաժարականից հետո երկրում անկարգություններ են սկսվել: