13/11/2019 10:36
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին
Հայաստանի ազգային հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանը երեկ ևս մասնակցել է մարզմանը, որից հետո ցավը կրկին իրեն զգացնել է տվել:
Նախնական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին: