14/11/2019 17:29
Բլագովեշենսկի քոլեջում հրաձգություն իրականացնողը հրացանը հաստատություն է մտցրել ուսապարկում
Բլագովեշենսկի քոլեջում հրաձգություն իրականացնողը հրացանը հաստատություն է մտցրել՝ պահելով այն ուսապարկի մեջ և լիցքավորել այն զուգարանում: Այս մասին ասել է Ամուրի շրջանի ՔԿ ղեկավար Ստանիսլավ Բելյանսկին:
«Պարզվել է, որ 2000 թվականին ծնված չորրորդ կուրսի ուսանողը հրացանը պահակակետով անցկացրել է՝ պահելով այն ուսապարկի մեջ: Այնուհետև լիցքավորել է այն արդեն զուգարանում», - РИА Новости-n մեջբերում Բելյանսկիի խոսքերը:
Ըստ նրա, արդեն հարցաքննվել է ավելի քան 30 ուսանող և 30 դասախոս: