14/11/2019 13:07
Բոլիվիայի ժամանակավոր նախագահը նախարարնրի նոր կաբինետ է նշանակել
Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը նշանակել է 11 նախարար, որոնք կդառնան երկրի անցումային կառավարության հիմքը։
«Սա տեխնիկական կաբինետ է, քանի որ հիմնական առաքելությունն է անմիջապես վերականգնել հանրային ծառայությունների աշխատանքը», - ասել է Անյեսը՝ նշանակման հրամանը ստորագրելուց հետո, քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Deber» պարբերականը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի առանցքային պաշտոնը ստանձնել է Խերես Հուստինիանո Աթալան:
Կառավարության ապարատը ղեկավարելու է «Ազգային միաբանության» աջակենտրոն սենատոր Արթուրո Մուրիլոն: