14/11/2019 13:35
«Իսլամական ջիհադը» հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել Իսրայելի հետ
Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն Իսրայելի հետ հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել, հայտնում է «France Presse»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 5.30-ին (Երևանի ժամանակով 7.30-ին):
Համաձայնագիրը նախատեսում է, որ պաղեստինյան խմբերը պետք է վերականգնեն հանգիստ իրավիճակը Գազայի հատվածում և աջակցեն ցույցերի խաղաղ բնույթին:
Իսրայելը նաև պետք է դադարեցնի ռազմական գործողությունները և «հրադադարի երաշխիք» ապահովի պաղեստինյան ցույցերի ժամանակ: