14/11/2019 13:49
Մորալեսը Բոլիվիայի ճգնաժամի կարգավորման համար միջազգային օգնություն է խնդրում
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, եվրոպական երկրներին և Կաթոլիկ եկեղեցուն՝ խնդրելով երկխոսությունը խթանել երկրում ստեղծված իրավիճակը լուծելու համար:
«Ես խնդրում եմ միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, եվրոպական բարեկամական երկրները և կառույցները, ինչպիսիք են Կաթոլիկ եկեղեցին, որը ներկայացնում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, երկխոսությամբ միանան մեզ՝ մեր սիրելի Բոլիվիան հաշտեցնելու նպատակով: Բռնությունները ոտնահարում են հասարակական կյանքն ու խաղաղությունը», - գրել է Մորալեսը Twitter- ում: