14/11/2019 17:15
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները
Վրաստանի խորհրդարանը առաջին անգամից չի կարողացել ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք ենթադրում են 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի, հայտնել է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:
«Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտնել էր, որ Վրաստանի իշխանությունները որոշել են 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ ընտրական շեմի բացակայությամբ: Խորհրդարանը Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքին ձեռնամուխ է եղել հոկտեմբերի վերջին, սակայն կառավարող կուսակցությունից բազմաթիվ պատգամավորներ, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել են, որ չեն պաշտպանի փոփոխությունները, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հետաձգում էր քվեարկությունը:
«Հաջակցություն փոփոխությունների քվեարկել է 101 պատգամավոր, դեմ է արտահայտվել երեքը: Ուղղումներն ընդունելու համար անհրաժեշտ է 113 ձայն», - հայտարարել է խոսնակ Տալակվաձեն եւ հայտարարել տեխնիկական ընդմիջում: