14/11/2019 10:20
«Փաստ». Արսեն Թորոսյանը «թքած ունի» օրենքի վրա
«Փաստ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախարարությունում օրենսդրության հերթական աղաղակող ոտնահարումն է տեղի ունեցել։
Օրենքն ամրագրում է, որ նախարարություններում ոլորտային համակարգումները վերապահված են բացառապես փոխնախարարներին, որոնք այն իրականացնում են համապատասխան վարչությունների միջոցով։
Նախարարության թերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս նախարար Արսեն Թորոսյանը մի հրաման է ստորագրել, որով նախարարության վարչություններից մեկի համակարգումը հանվել է փոխնախարարներից և հանձնվել աշխատակազմի ղեկավարին:
«Նախարարությունում խոսում են, որ, ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել աշխատակազմի ղեկավար Արտյոմ Սմբատյանի և այդ վարչության պետի մտերիմ հարաբերությունները։ Ավելի վաղ գրել էինք, որ վարչություններից մեկի պետը նշանակվել ու գործում է նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանի «տանիքի» ներքո:
Նա, օգտագործելով աշխատակազմի ղեկավարի հետ իր հարաբերությունները, դարձել է նախարարության «հարց լուծողը»:
Այդ փաստը դուր չի գալիս հատկապես փոխնախարարներին, որոնք փաստացի կորցրել են ազդեցությունը նախարարության վարչությունների նկատմամբ:
«Այդ կինը նախարարությունում ուղղակի նյարդայնացնում է շատերին», - ասել էր մեր զրուցակիցը:
Փաստացի, ստացվում է, որ մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը նոր «երանգներ է ստանում» և, ըստ մեր զրուցակիցներից մեկի, «այս անգամ ևս գործ ունենք աշխատակազմի ղեկավարի և վարչության պետի հերթական «ստվերային գործարքի» հետ, որը կատարվել է առողջապահության նախարարի համաձայնությամբ», - ավելացրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։