14/11/2019 14:36
Ստոլտենբերգ. Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական ուղիները բաց են
Մոսկվայի համար երկխոսության դիվանագիտական ուղիները բաց են, ՆԱՏՕ-ն ձգտում է ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Գլխավոր քարտուղարը այցով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ելույթ է ունեցել Foreign Policy հանդեսի կազմակերպած միջոցառմանը:
«Այս դժվար ժամանակներում մենք պետք է խուսափենք վրիպումներից ու թյուրիմացություններից: Եվ մեզ հարկավոր է վերականգնել վստահությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Մենք ձգտում ենք ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, հենց դրա համար էլ մենք Մոսկվայի համար բաց ենք պահում մեր դիվանագիտական ուղիները», - ասել է նա: Ստոլտենբերգի ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ «դիվանագիտական ջանքերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե մենք Ռուսաստանի հետ փոխգործակցենք հուսալի զսպման և հուսալի պաշտպանության դիրքերից:
«Որովհետև վերջին հաշվով հենց մեր ռազմական ուժն է պայմաններ ապահովում մեր դիվանագիտական ձեռքբերուrների համար», - ասել է նա