14/11/2019 11:24
Թրամփն ու Էրդողանը մտադիր են լուծել Թուրքիային С-400-ի մատակարարման հետ կապված հարցը
Վաշինգտոնում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումը մեծ մարտահրավեր է առաջացնում երկու երկրների հարաբերությունների համար:
Միևնույն ժամանակ, պետությունների ղեկավարները մտադրություն են հայտնել քննարկել և լուծել այս պայմանագրին վերաբերող հարցերը:
Թրամփի խոսքով՝ նման գործարքները նշանակում են «շատ լուրջ բարդություններ»:
«Մենք դա քննարկում ենք պարբերաբար, քննարկում ենք այսօր և կքննարկենք հետագայում», - ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ՝ ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ այս իրավիճակը հնարավոր է լուծել:
ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ ինքն ու Էրդողանը երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին և ազգային անվտանգության խորհրդականներին խնդրել են անհապաղ սկսել «С-400- ի խնդիրը» լուծելու ուղղությամբ աշխատանքներ:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է ռուսական C-400- ների և ամերիկյան վերջին՝ F-35 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ հարցեր: