14/11/2019 15:06
Ռուսաստանի քոլեջներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
ՌԴ Բլագովեշենսկի քոլեջներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. երկու մարդ է զոհվել, կա երեքը վիրավորվել, հայտնում են Ռուսաստանի ՆԳՆ Ամուրի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Ըստ իրավապահների՝ այսօր առավոտյան Բլագովեշենսկում ճանապարհային ոստիկանության պարեկապահակային ծառայության կետի մոտ է վազել մի երիտասարդ և հայտնել, որ անհայտ անձը կրակ է բացել մոտակայքում գտնվող քոլեջում:
Ոստիկանության աշխատակիցները՝ ժամանելով դեպքի վայր՝ քոլեջի երկրորդ հարկում զինված երիտասարդի են հայտնաբերել, որը մի քանի անգամ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ, ոստիկանները պատասխան կրակ են բացել: Իրավապահները շրջափակել են հրաձգին լսարաններից մեկում՝ այդ ընթացքում ապահովելով քոլեջի ուսանողների և դասախոսների տարհանումը:
«Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու երիտասարդի դի, այդ թվում՝ հրաձգություն իրականացնողի դին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հրաձգություն իրականացնողն ինքնասպան է եղել։ Փոխհրաձգության ընթացքում ոստիկաններ չեն տուժել։ Տեղում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: