15/11/2019 11:25
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ ուժի չի պատկանում. այն բոլորինն է. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում, ակումբի առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը:
«Հայաստանում վաղուց անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այն հարցերը, որոնք կանգնած են ՀՀ առջև: Ամեն մեկն, իհարկե, մնում է իր գաղափարներին, մտքերին, բայց այդպիսի շփումները կարևոր են նոր մտքերի գեներացման և երկրի ներսում քաղաքական պայքարի որոշակի համերաշխություն ապահովելու համար: Այստեղ պետք է լինեին և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչներ», - ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ ձևակերպում չկա, թե ով է ակումբի անդամ. «Ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում: Այն բոլորին է»:
Վերջինս նշեց, որ ակումբը կարող է քննարկումնների հարթակ դառնալ տարբեր թեմաների և հասարակությանը հուզող հարցերի համար, իսկ այսօրվա քննարկումը տեղի կունենա երեք հարցի շուրջ՝ Արցախի հարց, Հայաստանի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ և պետաիրավական հարցեր: