15/11/2019 14:53
Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ՝ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ)
Այսօր կոռուպցիան ու թալանը տեռորի միջոց են քաղաքական միտքը կոտրելու համար, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
«Ով փորձում է խոսի, ով հեռուստատեսությունից երկու անգամ ելույթ է ուենում՝ մի հատ թալանի ու կոռուպցիայի հոդված կպցնում են պոչին: Կոռուպցիան ու թալանն այլևս ոչ թե իրական երևույթներ են, որ պետք է հետապնդվեն ու հանցագործները պատժվեն, այլ տեռորի միջոց է քաղաքական միտքը կոտրելու համար», - նշեց Մարգարյանը:
Վերջինս նկատեց, որ այսօր օր օրի պառակտում է նկատում հասարակության մեջ: