15/11/2019 13:17
Գարնանը կմտնեմ քաղաքական դաշտ. Վազգեն Մանուկյան
Գարնան ամիսներին ԱԺՄ կուսակցության համագումար կանենք, կնշանակի, որ մտել ենք քաղաքական դաշտ, լրագրողներին ասաց ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«ԱԺՄ կուսակցությունը անպայման վերականգնելու եմ: Նախատեսում եմ, երևի, գարնան ամիսներին համագումար կանենք, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ», - ասաց Մանուկյանը:
Անդրադառնալով դիտարկումներին, թե ինքը հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, այդ թվում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, Մանուկյանն ասաց, որ ինքը հանդիպում է բոլորի հետ:
«Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր այդ մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ», - ասաց նա: