15/11/2019 15:26
Ասադը պատմել է Սիրիայում Թուրքիայի գործողության հնարավոր հետևանքների մասին
Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կարող են հանգեցնել էթնիկական հակամարտության: Դամասկոսը դեմ է սիրիացի փախստականներին թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներ վերադարձնելուն, քանի որ դա սոսկ առիթ է համարում զինյալներին իրենց ընտանիքներով վերաբնակեցնելու համար, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ РИА Новости-ն ու «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ոչ ոք չի հավատում, որ Թուքիան ցանկանում է երեք միլիոն սիրիացի փախստականներին վերադարձնել այդ շրջան: Դա հումանիտար ցուցանակ է՝ պատրանք ստեղծելու համար»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքով՝ թուրքերի հիմնական նպատակն այդ հողեր ահաբեկիչներին բերելն է՝ իրենց ընտանիքների հետ միասին, որպեսզի նոր արմատականացված հասարակություն ձևավորեն, որը կհամապատասխանի այն տեսակերպին, որին հետևում է Էրդողանի թուրքական վարչակարգը», - նշել է նա: