15/11/2019 19:48
Վենետիկի քաղաքապետը հայտարարել է ջրհեղեղի հետևանքով միլիարդ եվրոյի հասնող վնասի մասին
Վենետիկում ջրհեղեղի պատճառած վնասը հասել է միլիարդ եվրոյի, հայտարարել է քաղաքապետ Լուիջի Բրունյարոն:
«Մենք ոչնչացրեցինք Վենետիկը: Մենք խոսում ենք մեկ միլիարդ վնասի մասին, և մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել երկու օր առաջ և ոչ թե այսօր», - ասել է նա՝ Վենետոյի շրջանի նախագահ Լուկա Ձայեյի և «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինիի հետ Սուրբ Մարկի հրապարակ կատարած այցի ընթացքում:.