15/11/2019 16:40
Զլատանը ցանկանում է ավարտել կարիերան Իտալիայում. «Գելաքսիի» մարզիչ
«Լոս Անջելես Գելաքսիի» գլխավոր մարզիչ Գիլերմո Բարոս Սկելոտտոն խոսել է թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Զլատանը չգիտի, թե ինչ է անելու այժմ: Նա հիանալի խաղացող է, բայց ես չգիտեմ, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը:
Երևի, նա կարիերան կավարտի «Նապոլիում» կամ «Միլանում»: Ես գաղափար չունեմ, թե ուր կգնա, բայց նա ցանկանում է ավարտել կարիերան Իտալիայում և արժանի է դրան:
Ինչ վերաբերում է Անչելոտիին, ապա նրանք միմյանց լավ գիտեն: Զլատանն ակնհայտորեն ունի այն հատկությունները, որոնք Նապոլիին պետք են», - ասաց Սկելոտտոն: