15/11/2019 14:30
Իսրայելի զինվորականները վերսկսել են Գազայի հատվածի ուղղությամբ հարվածները
Իսրայելցի զինվորականները վերսկսել են օդային հարվածները պաղեստինյան Գազայի հատվածում գտնվող շրջանների ուղղությամբ՝ ի պատասխան հինգշաբթի այնտեղից մի քանի հրթիռների արձակման:
«Մենք Գազայի հատվածում թիրախավորում ենք «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման օբյեկտները: Սա ի պատասխան հրթիռային հարձակման է իրականացվում՝ Գազայի հատվածից Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ», - գրել է իսրայելական բանակը Twitter-ում:
Գազայի հատվածի ականատեսները РИА Новости-ին հայտնել են, որ իսրայելական ռազմաօդային ուժերը կրակ են բացել «Իսլամական ջիհադի» երեք հենակետերի ուղղությամբ: Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան: