15/11/2019 12:59
Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում. Կարեն Բեքարյան (Տեսանյութ)
Խոսքի արժեքը հավասարեցված է զրոյի՝ անգամ արտաքին հարաբերություններում, «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովին հայտարարեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։
«Ինչ ունենք մենք իրականում՝ ունենք հասարակությանը մոլորեցնելու մոլուցք», - ասաց նա։
Կարեն Բեքարյանի խոսքով՝ կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլյացիա սարքելը դարձել է լիակատար ու լիաժեք ձեռագիր։
«Մենք գործ ունենք փակ աչքերի ու փակ ականջների քաղաքականության հետ, որն իրականացնում է մեր այսօրվա իշխանությունն իր հանրության նկատմամբ», - ասաց նա։
Կարեն Բեքարյանն առաջարկեց, որ նման քննարկում իրականացնելու կարիք կա նաև Արցախի Հանրապետությունում։
«Սա պիտի արվի, որովհետև Հայաստանում ստեղծված վարակը տարածվեց նաև Արցախում։ Այս հարցին ուշ մոտենալը կարող է բավականին մարտահրավերների ավելացում բերել», - ասաց Բեքարյանը։