15/11/2019 15:06
Մորալեսը հայտնել է Բոլիվիա վերադառնալու պայմանը
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ կվերադառնա հայրենիք, եթե կիրակի խորհրդարանը չհաստատի իր հրաժարականի մասին խնդրագիրը: Այս մասին նա ասել է «Universal» թերթին տված հարցազրույցում:
«Իմ հրաժարականը գտնվում է օրենսդիր ժողովում, եթե ժողովը դա չընդունի, ես կվերադառնամ: Այժմ ես զգում եմ, որ կարող եմ խաղաղացնել Բոլիվիան», - հայտարարել է երկրի նախկին ղեկավարը:
Նախկին նախագահի խոսքով՝ խաղաղությունը չի կարելի զենքով բերել, ինչպես հիմա են անում:
«Բոլիվիային խաղաղություն կբերի երկխոսությունը՝ երկխոսություն ՄԱԿ-ի, Կաթոլիկ եկեղեցու և միջնորդ երկրների մասնակցությամբ», - ասել է նա: