15/11/2019 12:50
Որոշ երևույթներ լիովին տեղավորվում են «ֆուտուրիսական իրավաբանության» շրջանակներում. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)
Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 20-ին՝ դատարանների արգելափակումը, լիովին տեղավորվում է «ֆուտուրիսական իրավաբանության» շրջանակներում, քանի որ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիրի ղեկավարի պատճառով դատարաններն արգելափակվեն, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, ավելին՝ մեկ անդամ հրապարակավ պաշտպանեց այն։ Այդ նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, այնուհետև մի քանի ժամ անց հրաժարականը հետ վերցրեց»,- հիշեցրեց բաախոսը։
Ռուբեն Մելիքյանն իր խոսքում անդրադարձով Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ քրեական հետապնդման թեմային։
«Բացարձակապես նույն իրավիճակում, երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել՝ անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, դրա հետ կապված որևէ քրեական գործ չհարուցվեց», - հիշեցրեց բանախոսը։
Անդրադառնալով Արսեն Բաբայանի, Հրայր Թովմասյանի, վերջինիս սանիկների նկատմամբ հարուցված քրգործերին՝ Ռուբեն Մելիքյանը դրանցում ևս «ֆուտուրիստական իրավաբանության» տարրեր նկատեց։