15/11/2019 11:09
Սաակաշվիլին ողջունում է Վրաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում միավորված ընդդիմության` համամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջը և հույսով է նայում դեպի ապագա:
«Միանշանակ, ես ողջունում եմ ընդդիմության պահանջը և ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացին: Վրաստանը պետք է փրկել: Հույս է արթնացել, ինչպես երբեևէ: Մենք պետք է միասին փրկենք Վրաստանի պետականությունն ու անկախությունը: Պետք է մի կողմ թողնենք մեր հավակնություններն ու աջակցենք վրաց ժողովրդին»,- ասել է Սաակաշվիլին՝ «Պիրվելի» հեռուստաընկերության հետ զրույցում:
Նա հավելել է, որ կարևոր է համարում բողոքի ակցիան շարունակել ու տարածել երկրի բոլոր շրջաններում: