15/11/2019 19:53
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 700 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 700 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 776 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 195 մարդ (58 կին, 100 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 581 մարդ (174 կին, 296 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ: