15/11/2019 10:44
Աթամբաևի դատը հետաձգվել է մինչև նոյեմբերի 29-ը
Բիշքեկի դատարանը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգել է մի գործով դատավարություն, որով մեղադրյալներից մեկը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևն է, РИА Новости-ին հայտնել է երկրի նախկին առաջնորդի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
Ուրբաթ Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը լսումներ է սկսվել 2013 թվականին բանտարկությունից քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատման քրեական գործի շուրջ: Բացի Աթամբաևից, այդ գործով անցնում է ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա:
«Ամբաստանյալներից մեկի հիվանդության և Ալմազ Շարշենովի (Աթամբաև - խմբ.) դատարան ներկայանալու մերժման պատճառով դատավորը դատական նիստը հետաձգել է մինչև նոյեմբերի 29-ը, ժամը 15.00-ը (Երևանի ժամանակով 13.00-ը)», -ասել Սլեսարևը: