15/11/2019 11:20
Վենետիկում հեղեղման պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
Իտալիայի կառավարությունը հինգշաբթի արտակարգ դրություն է սահմանել Վենետիկում հեղեղման պատճառով:
«Նախարարների խորհրդի նիստում որոշում է ընդունվել է Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի և նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել է 20 միլիոն եվրո»,- Twitter-ում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
Վենետիկում ջրի մակարդակը երեքշաբթի 187 սանտիմետրով վեր է բարձրացել նորմայից: Դիտարկումների պատմության ընթացքում Վենետիկում ջուրն ավելի շատ բարձրացել է միայն 1966 թվականին: Այն ժամանակ դրա մակարդակը հասել էր 194 սմ նշագծին:
Չորեքշաբթի քաղաքում ջրի ամենաբարձր մակարդակը գերազանցել է 140 սանտիմետրը: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: