15/11/2019 10:19
Ֆրանսիայում ավելացել է ձնաբքի պատճառով առանց լույսի մնացած տների թիվը
Ձնաբքի հետևանքով Ֆրանսիայի հարավ-արևելքում առանց էլեկտրականության մնացած տնային տնտեսությունների թիվը հասել է 200 հազարի, հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով «Էնեդիս» էլեկտրամատակարարման ընկերության ներկայացուցչին:
Էլեկտրաէներգիայի խափանումների հիմնական պատճառը ձյան ծանրության պատճառով ծառերի տապալման հետևանքով էլեկտրագծերի վնասումն է: Իզեր դեպարտամենտում տապալված ծառը սպանել է վարորդներից մեկին: