15/11/2019 23:17
«Գործկոմ OUT». Red Eagles-ի ակցիան՝ Հայաստան-Հունաստան խաղին
Հայաստանի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի ազգային հավաքականին:
Հայաստան-Հունաստան խաղին իր բողոքի ձայնն է բարձրացրել Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles շարժումը:
Հանդիպման ընթացքում նրանք «Գործկոմ OUT» գրությամբ պաստառ են ցուցադրել՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների հրաժարականը։
Ի դեպ, նկատենք, որ միջադեպից հետո ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ՀՖՖ գործկոմի անդամներից մի քանիսով տեղափոխվել են Հայաստանի հավաքականի երկրպագուների մյուս շարժման՝ FAF-ի զոնա: