16/11/2019 10:01
«Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրված է եղել «Վերնատան» քննարկմանը, սակայն չի մասնակցել
«Հրապարակ» թերթը գրում է, որ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ երեկ Երևանում տեղի ունեցած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի քննարկմանը, ըստ տեղեկությունների, հրավիրված է եղել նաև ԲՀԿ-ն, սակայն կուսակցությունը հրաժարվել է մասնակցությունից՝ մտածելով, թե «սևերի ակումբում» իր հայտնվելը կարող է նոր հարվածի տակ դնել առանց այն էլ բարդ վիճակում հայտնված կուսակցությանը։
«Տեղեկություն չունեմ», - հրավերի մասին թերթի հարցին ի պատասխան ասել է Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ է նույն պատասխանը տվել։