16/11/2019 13:47
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել. ծրարում փամփուշտ է եղել
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն սպառնալիքներով նամակ է ստացել, ծրարում նաև փամփուշտ է եղել: Այս մասին հաղորդում է Sport24-ը՝ հղում անելով իտալական մի շարք լրատվամիջոցների:
Ըստ աղբյուրի՝ տեղական ոստիկանությունը պաշտպանության տակ է վերցրել Իտալիայի հավաքականի նախկին մարզչին:
Հիշեցնենք, որ նման նամակները ահաբեկման համար ընդունված գործիք է:
Ներկայումս «Ինտերը» երկրորդ տեղում է Ա Սերիայում: