16/11/2019 15:00
Հնդկաստանի բարերից մեկում առաջարկում են մի կում մաքուր օդ (Տեսանյութ)
Հնդկաստանի մայրաքաղաքում մի կում մաքուր օդը վերջին 15-20 օրերում դարձել է գրեթե անհասանելի դեղամիջոց: Օդի աղտոտվածության հետ կապված խնդիրը հոկտեմբերի վերջից գնահատվում է «ծանր»:
Հետևանքները մանրակրկիտ դեռ չեն ուսումնասիրվել, սակայն մայրաքաղաքի բնակիչները հավաքվում են թթվածնային բարերում, որտեղ ավելի քան 6 եվրոյի դիմաց առաջարկվում է 15 րոպեանոց սեանս: Ցանկում տարբեր համերի թթվածնային կոկտեյլներ են:
Նյու Դելիում էկոլոգիական իրավիճակը վատթարացել է սմոգի պատճառով: