16/11/2019 11:49
Շրի Լանկայում ընտրությունների օրը գնդակոծել են մահմեդական ընտրողների շարասյունը
Շաբաթ առավոտյան մի խումբ զինված անհայտ անձինք հարձակվել են հրազենային զենքի գործադրմամբ հարձակվել են ավտոբուսի շարասյան վրա, որում տեղի մահմեդական համայնքի անդամներն էին: Նրանք մեկնում էին ընտրության՝ Շրի Լանկայի նախագահի ընտրություններում քվեարկելու համար, հայտնում են ոստիկանությունից:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան հատվածում՝ ընտրատեղամասերի բացումից քիչ առաջ:
Ճանապարհային բլոկներ տեղադրելով՝ չարագործները հարձակվել են հարյուրից ավելի ավտոբուսներից կազմված շարասյան վրա: Նրանք նաև քարեր են նետել մահմեդականների վրա և այրել անվադողերը՝ թույլ չտալով մեքենաներին հասնել նախանշված վայր:
Նախնական տվյալով՝ զոհեր և վիրավորներ չկան:
Շրի Լանկայում նոյեմբերի 16-ին անցկացվում են նախագահի ընտրություններ: