16/11/2019 13:20
Արգենտինայի ընտրված նախագահը մտադիր չէ երկխոսություն վարել Ժանին Անյեսի հետ
Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն հայտարարել է, որ մտադիր չէ երկխոսություն վարել Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի հետ, քանի որ նրան երկրի ներկայացուցիչ չի համարում:
«Ես չեմ խոսի նրա հետ, ով չի ներկայացնում Բոլիվիան»,- ասել է նա լրագրողներին։
Ավելի վաղ Ֆերնանդեսն ասել էր, որ հարևան երկրում տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում։
Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի՝ հաղթանակ է տարել Էվո Մորալեսը։ Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։ Երկրում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ և գործադուլներ։