16/11/2019 11:10
Բոլիվիայի Կոչաբամբայում տեղի ունեցած բախումների հետևանքով հինգ մարդ է զոհվել
Բոլիվիայի Կոչաբամբա տեպարտամենտում բախումների հետևանքով հինգ մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են, հայտնում է Pagina 7 թերթը:
Բոլոր զոհերը հրազենային վնասվածքներից են:
Միևնույն ժամանակ, ըստ հրապարակման, ոստիկանությունը հայտնել է, որ իրենք զենք չեն օգտագործում, ցուցարարներին ցրելու համար միայն քիմիական միջոցներ են կիրառվել, և նշել, որ այս իրավիճակի համար մեղավոր են զինվորականները: Բացի այդ, իրավապահները հայտարարել են, որ բողոքողները ևս զինված են եղել:
Կոչաբամբայում բողոքի ցույցերն անցկացվել են Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի դեմ: