18/11/2019 12:24
Վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը. Մակրոնը՝ Քոչարյանի փաստաբանին
Մեկ անձի կամքին է կապվել Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
«Այդ անձնավորությունը քաղաքական անձնավորություն է, նա դատավոր չէ, վարչապետն է։ Վարչապետի կամքին է կապված ամբողջ դատավարությունը», - ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ այսօր բոլոր դատավորների աչքի առաջ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակն է։
«Ով անկախ ձևով պետք է փորձի դատավարել ու որոշում կայացնել, որը վարչապետի ուզածին չի համապատասխանի, երեք բան կա, որ պետք է մնա՝ խուզարկություն, քրեական գործ ու հեռացում։ Ես դատավոր լինեի, այսպես կմտածեի», - ասաց նա։
Սևակ Թորոսյանը վստահ է՝ դատավորներն աղոթում են, որ Քոչարյանի գործով չզբաղվեն։
«Ինչքան քաջություն է պետք ասել, որ կալանավորումն արդար չէ, սպասենք արդար դատավարության ավարտին», - ասաց Քոչարյանի փաստաբանը։
Նահայտնեց՝ վերջերս նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Մեկ ամիս չանցավ, նախագահ Մակրոնից նամակ ստացա, որտեղ ասվում է՝ վստահ եղեք, Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը», - ասաց փաստաբանը։