18/11/2019 15:21
Լոնդոնի դատարանն Ասանժին կալանքի տակ է թողել
Լոնդոնի դատարանը կալանքի տակ է թողել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաջորդ տեխնիկական լսումն ԱՄՆ-ին նրա արտահանձնման գործով հաջորդ տեխնիկական լսումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 19-ին, հայտնում է РИА Новости-ն:
Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հերթական տեխնիկական լսումը կայացել է Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի դատարանում:
Ասանժը նիստին մասնակցել է բանտից՝ տեսակապով, որտեղ պատիժ է կրում գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու պատճառով: