18/11/2019 10:54
ԵՄ և ԱՄՆ իշխանությունները վրաց ղեկավարությանը և ընդդիմությանը կոչ են անում երկխոսել
Վրաստանում ԱՄՆ և Եվրամիության դիվանագիտակյան ներկայացուցչությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ Թբիլիսիում կիրակի սկսված զանգվածային բողոքի ցույցերի առնչությամբ:
Ամերիկացի և եվրոպացի դիվանագետները նշել են, որ Վրաստանի ժողովրդին համերաշխություն են հայտնում, անհանգստացած են 2020 թվականից սկսած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու իշխանությունների որոշմամբ:
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն անհանգստացած են սահմանադրական բարեփոխումների ձախողմամբ, որն անցած հինգշաբթիը մեծացրեց անվստահությունն ու լարվածությունը իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության և այլ քաղաքական միավորումների և քաղաքացիական հասարակության միջև ... Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի իրավունքը՝ ազատ հավաքների և խոսքի արտահայտման հարցում... Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել՝ ելնելով երկրի շահերից», - ասվում է հայտարարության մեջ: