18/11/2019 17:30
Sotheby's-ն աճուրդի է հանում «Մոնա Լիզա»-ի ճշգրիտ կրկնօրինակը (Տեսանյութ)
«Մոնա Լիզա»-ի ճշգրիտ կրկնօրինակը, որը ստեղծվել է 17-րդ դարում անհայտ նկարչի կողմից, Փարիզի Sotheby's աճուրդում բելգիացի Վիմ Դելվուան վաճառքի է հանել: Վաճառքը կայանալու է նոյեմբերի 19-ին: Կտավի մեկնարկային գինը 70-ից 90 հազար եվրո է: Դելվուան այն գնել է 2010 թվականին՝ վճարելով 35 հազար եվրո:
Կտավի վրա ստեղծված աշխատանքն այն 150 կրկնօրինակներից է, որոնք ստեղծվել են 16- 19-րդ դարերում: Այն 4 սանտիմետրով բարձր է Դա Վինչիի գլուխգործոցից: