18/11/2019 14:43
Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը միասնական է. Քոչարյան
Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգը միասնական է։ Մենք չենք կարող այդ համակարգից անջատ ինչ-որ բաներ տեսնել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով հրավրվում են նաև արցախցի զինվորականներ։
«Մենք միասնական ենք և մեր միասնականության դեմ ամեն քայլ պետք է բացառենք», - շեշտեց բանախոսը՝ միաժամանակ ուղիղ պատասխան չտալով հնչած հարցին։
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ շատ զինվորականներ իրենք են անհամբերությամբ սպասում՝ երբ են կանչվելու քննիչ հանձնաժողով՝ իրենց տունեցած տեղեկությունները հաղորդելու։