18/11/2019 20:10
Մարադոնան, հնարավոր է, լքի «Խիմնասիան»
«Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան, հնարավոր է, լքի ակումբը:
Նման հնարավորությունն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Գաբրիել Պելեգրինոն որոշում է կայացրել չառաջադրվել «Խիմնասիայի» նախագահի պաշտոնում:
Ավելի վաղ Մարադոնան հայտարարել էր, որ աջակցում է Պելեգրինիոին, և կլքի մարզչի պաշտոնը, եթե նա հեռանա ակումբից:
«Խիմնասիան» 13 տուրերից 10 միավորով զբաղեցնում է 24-ից 22-րդ հորիզոնականը: